Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին

Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին
27.09.2024 | 19:48

1994-2020 թթ. Արցախի 12 000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչև Քարվաճառ։

Հայն էր տերը Արցախ աշխարհի։

Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։

2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Նիկոլը ասաց դա՝ բերելով պատերազմ և աղետ։

Պատերազմի ընթացքում ՝2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկությունից, որի հետեւանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։

Արդյունքում, Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

2020-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։

Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեջանի վերահսկողոպթյան տակ։

2021-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։

Նիկոլն էլ հայտարարրեց, որ չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։

2021-ի հունիսին նա գնաց ընտրության Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզերով։

Բայց 2022-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։

2022-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ։

2022-ի հոհտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝ Արցախն էլ ներառյալ։

Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Ադդբեջանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։

Նիկոլն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։

2023 թ. սեպտեմբեր. Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվեց Արցախը։

Ավելի քան 120.000 հայություն դարձավ գաղթական։

2023-ի աշուն. Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն ՝բռնելով թուրք-ՆԱՏՕ-ական ծայրագավառ դառնալու անփառուպակ ուղին։

2024-ի սեպտեմբեր. Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլը Նյու Յորքում հյուրընկալվում է Էրդողանին։

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր։

Ահա Նիկոլի հանցանքների մի մասի համառոտ նկարագիրը։

Բայց ինչպես ասում են ՝ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չէ այլևս…

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ